Քելլի Օսբորնը նշանադրվել է Կարիբյան կղզիներում (լուսանկարներ)
Քելլի Օսբորնի նշանադրության մասին լուրերը վաղուց շրջանառվում էին մամուլում, բայց այսօր հայտնվել է պաշտոնական տեղեկատվությունը. Քելլի Օսբորնն ու Մեթյու Մոսսխարտը նշանադրվել են:
Հաղորդվում է, որ Քելլին ցանկալի «այո»-ն ասել է Կարիբյան կղզիներում` հանգստի ժամանակ:
Ռեալիթի աստղը նախկինում ևս լրագրողներին իրենց սիրո մասին պատմելու առիթը բաց չեր թողնում' անվանելով իրենց հարաբերություններն ամենաանկեղծն իր ողջ կյանքում:
«Ես երբեք այսքան մոտ չեմ եղել ոչ ոքի հետ: Մարդիկ կարծում են' մենք կախում ունենք իրարից. իրականում մենք պարզապես ցանկանում ենք միշտ լինել միասին»: