Իրանում երկրաշարժի հետևանքով 100-ից ավելի մարդ է տուժել
Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 105 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է «Tasnim» լրատվական գործակալությունը՝ հղում տալով արտակարգ բժշկական օգնության կենտրոնի ղեկավարի խոսքերին:
Տուժածներից Բոյերահմեդ և Կոհգիլույե նահանգերից 32-ը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսներին բժիշկներն օգնել են տեղում:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը 5.3 մագնիտուդ ուժգնություն է ունեցել, գրանցվել է Յադուջ քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում: