Ցուցարարները բացել են փողոցներն ու ճանապարհները. պատրաստվում են հանրահավաքի
Ցուցարարները ժամը 17-ին բացել են վաղ առավոտից փակված բոլոր փողոցներն ու ճանապարհները եւ ուղեւորվում են Հանրապետության հրապարակ։
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բացե ճանապարհները եւ ժամը 19-ին լինել Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաք է կայանալու։