Ազգային ժողովի այսօրվա նիստը տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով
Ազգային ժողովի նիստն այսօր՝ մայիսի 2-ին, տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով։
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ ժամը 14։00-ի դրությամբ գրանցվել է 33 պատգամավոր։ «Անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած։ Մենք կհանդիպենք վաղն առավոտյան ժամը 10-ին», - ասաց Բաբլոյանը։
Նշենք, որ առավոտյան ժամը 10-ին, 105 պատգամավորից գրանցվել էր 29 պատգամավոր, իսկ քվորումի համար անհրաժեշտ էր 53 պատգամավորի գրանցում։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խմբակցության անունից հայտարարեց հետևյալը. «Երկրում աննախադեպ վիճակ է, և «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և այս չորսօրյա աշխատանքներին չի մասնակցելու»: