Ինձ համար դժվար է Հանրապետականի դիրքորոշումը հայտնել, որովհետև ես կուսակցական չեմ. Գևորգ Կոստանյան
Բարդ իրավիճակ է և բարդ հարցեր եք տալիս, որոնց պատասխանը ես չունեմ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Անդրադառնալով այս օրերին շրջանառվող այն կարծիքներին, որ Հանրապետական կուսակցություն այլևս գոյություն չունի, Կոստանյանն ասաց, որ ցանկացած կուսակցություն իր գաղափարախոսություններով և մոտեցումներով գոյություն ունենալու իրավուքն ունի և ժխտողական գնահատականներ հնչեցնելն այս առումով ճիշտ չէ:
Դիտարկմանը, թե ի՞նչ կանխատեսումներ է անում, արդյոք մյուս շաբաթ ՀՀԿ-ն կքվեարկի Փաշինյանի օգտին, Կոստանյանն ասաց.
«Դեռևս մեկ շաբաթ կա, հետո կխոսենք: Ինձ համար դժվար է Հանրապետականի դիրքորոշումը հայտնել, կանխատեսումներ անել, դուք տեսել եք, որ ես այսքան ժամանակ կուսակցական որոշումների չեմ մասնակցել, որովհետև ես կուսակցական չեմ»: