Ցուցարարները շրջափակել են ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանի տունը (տեսանյութ)
Այսօր քաղաքացիական անհնազանդության գործողությունների շրջանակում ընդդիմադիրները շրջափակել են ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի տունը:
Նրանք կոչ են անում Ալիկ Սարգսյանին միանալ իրենց: Ցուցարարները հայտարարեցին, որ այնքան ժամանակ տունը շրջափակման մեջ կպահեն, մինչև Սարգսյանը դուրս գա և հայտարարի, որ միանում է ժողովրդին. «Պետք լինի գիշերն էլ այստեղ կմնանք ու նստացույց կանենք»: