«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով:
Օդանավակայանի կայքը տեղեկացնում է, որ ժամը 10-ի դրությամբ՝ բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ի վաղ առավոտից Երևանում փակվել են բոլոր հիմնական ճանապարհները, այդ թվում՝ օդանավակայան տանող մայրուղին: Մարդիկ ճամպրուկներով օդանավակայան են գնում և օդանավակայանից գալիս ոտքով: Օդանավակայնը մայրաքաղաքից 13 կմ հեավորությամբ է գտնվում: