Անհրաժեշտ է ապահովել զինվորական համարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը. ՊՆ
Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերը շարունակում են 24-ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ սա ՊՆ հայտարարությունն է:
«Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին»,-գրել է նա: