Բոլորս երբեմն կարող ենք սխալվել. Սրբուհի Սարգսյանը բացատրել է՝ ինչու են իր ելույթի ժամանակ Ադրբեջանի դրոշը բեմ բարձրացրել (լուսանկար)
Ուկրաինական «Ձայնը» նախագծի հայ մասնակիցը Սրբուհի Սարգսյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է օրերս հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի եզրափակիչ համերգում տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք, որ Նրա ելույթի ավարտին բեմում ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը:
«Մենք բոլորս մարդ ենք և երբեմն կարող ենք սխալվել: Ես լավ գիտեմ Ուկրաինայի «Ձայնի» թիմին և հավատում եմ նրանց ներողության անկեղծությանը: Իմ ելույթն իսկապես նվիրված էր ազատության և մարդու իրավունքների համար պայքարին, այնտեղ տեղ չկա սադրանքներին»,- գրել է երգչուհին: