ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խմբակցության նիստը, որից հետո ՀՀԿ-ականները նորից չբարձրաձայնեցին, թե ինչպես են քվեարկելու:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ իրենք միասնական որոշում են կայացրել, որի մասին կհայտնի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին՝ այսօր վարչապետ կունենա՞նք, թե՞ ոչ, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ»:
Վ. Բաղդասարյանն էլ միայն ասաց, որ իրենք միասնական որոշում են կայացրել:
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ ՀՀԿ-ականները որոշել են միաձայն դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն։