Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ
Այսօր Ազգային ժողովում հրավիրված հատուկ նիստում քննարկվող միակ հարցը վարչապետի ընտրության հարցն էր: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 55: Գրանցվել էր 102 պատգամավոր, քվեարկել՝ 100-ը:
Հիշեցնենք, որ նրան անհրաժեշտ էր 53+ ձայն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին հատուկ նիստում հայտարարել էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: