Ժողովուրդը նորմալ հարցերին արձագանքում է նորմալ, իսկ տգետ հարցերին՝ բուռն ատելությամբ. Լուսինե Բադալյանը՝ Հանրապետության հրապարակից
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան իր էջում նոր գրառումներ է կատարել: Հաղորդավարուհին ժողովրդի հետ միասին՝ Հանրապետության հրապարակից հետևում է ՀՀ ԱԺ-ի արտահերթ նիստին: Նա իր հետևորդներին պատմել է, թե արևի տակ կանգնած ժողովուրդն ինչպես է արձագանքում արտահերթ նիստի ընթացքում հնչող հարցերին:
Լուսինե Բադալյանը գրել է.
«Եթե դուք տեսնեք, թե ժողովուրդը, որ արևի տակ վառվելով՝ սպասում է, ինչպես է արձագանքում ձեր հարցերին, ընկեր պատգամավորներ, նորմալ հարցերին՝ նորմալ, իսկ տգետ հարցերին բուռն ատելությամբ, կհասկանաք, որ ժողովուրդը ձեզանից լավ է տիրապետում քաղաքականությանը ։) ու որ էս ժողովրդին էլ չեք խաբի:
Հ.Գ. Աճեմյանին էլ փոխանցեք,որ սա մարդկանց խումբ չի, ժողովուրդն է: Կարող է ձեր հետևորդներն են մարդկանց խումբ, բայց ոչ փողոցները հեղեղած ժողովուրդը»: