Ադրբեջանում առաջարկել են Ղարաբաղի հարցով Միլի Մեջլիսի հատուկ նիստ գումարել
Ադրբեջանում առաջարկել են Ղարաբաղի հարցով Միլի Մեջլիսի հատուկ նիստ գումարել կապված Հայաստանում ծավալվող իրադարձությունների հետ։
ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ այս առաջարկով Միլի Մեջլիսում հանդես է եկել պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։
Պատգամավորը նշել է, որ սադրիչները կարող են խախտել հրադադարի ռեժիմը. «Մենք պետք է ժամանակին որոշում ընդունենք»,–կարծում է Հասանգուլիևը։