Քոչարյանի գրասենյակը հերքել է Փաշինյանի հայտարարությունը
Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին «չի համապատասխանում իրականությանը»:
«Ռոբերտ Քոչարյանը հետեւում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որեւէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ, հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - «Մեդիամաքս»-ին ասել է Սողոմոնյանը: