Ուսանողուհին 1 միլիոն 200 հազար եվրոյով իր կուսությունը վաճառել է բանկիրին
Փարիզեցի ուսանողուհին՝ Ժասմին անունով, Ուոլ Սթրիթի բանկիրին վաճառել է իր կուսությունը 1 միլիոն 200 000 եվրոյով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, երիտասարդ աղջիկն իր կուսությունը վաճառքի էր հանել կայքի միջոցով և «բռնեցրել» «հաջողակ բանկիրի Նյու Յորքից», ով ցանկացել է անանուն մնալ: Նա հաղթել է աճուրդում Լոս Անջելեսում բնակվող մի դիջեյի և անշարժ գույքի մագնատի Մյունխենից:
Աղջիկը պատմել է, որ դաստիարակվել է կրոնական ընտանիքում և պատրաստվում էր ամուսնանալ: Սակայն հետո մտափոխվել է, քանի որ մտածել է, որ կարող է աշխատել և սեփական բիզնեսը բացել: Գումարի մի մասը նա նախատեսում է ծախսել ճամփորդությունների վրա: