Պոռնոդերասանուհին դատի է տվել Թրամփին՝ հայտնելով, որ վերջինս իրեն խայտառակել է
Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը դատական հայտ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ հայտնելով, որ նա իրեն խայտառակել է: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «CNBC»-ին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ դատական հայցը դատարան է ուղարկվել ապրիլի 30-ին: Առիթ է դարձել Թրամփի ապրիլի 18-ի թվիթթերյան գրառումը, որում նա Դենիելսին մեղադրել է խարդախության մեջ:
«Հենց նոր մենք դատի տվեցինք Թրամփին նրա վերջին թեթևամիտ և խտրական հայտարարության առիթով իմ հաճախորդի մասին՝ Սթորմի Դենիելսի: Նա իրազեկվել է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել: Մենք լիովին մտադիր ենք լույս սփռել այս հարցի վրա»,- գրել է դերասանուհու փաստաբան Մայքլ Ավենատտին թվիթթերյան իր էջում: