Միշտ շնորհակալ կլինեմ ձեր աջակցության, ուղղորդման և հավատի համար. Սրբուհի Սարգսյանը՝ Պոտապին (լուսանկար)
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել «Ուկրաինայի Ձայնը» նախագծի իր մարզիչ Պոտապի հետ:
«Ես, իրոք, շնորհակալ եմ ճակատագրին ձեզ հետ հանդիպման համար, Պոտապ ! Դուք հզոր և մեծատառով մարդ եք: Դուք միշտ արդար և անկեղծ եք ձեր որոշումներում: Ցանկանում եմ, որպեսզի աշխարհն իմանա ոչ միայն ձեր մեծ պրոֆեսիոնալիզմի և ստեղծագործական տաղանդի, այլև անասելի բարության մասին: Ես միշտ շնորհակալ կլինեմ ձեզ այն ամենի համար, ինչ դուք արեցիք ինձ համար՝ աջակցություն, ուղղորդում և հավատ: Դուք ամենալավն եք»: