Սևակ Խանաղյանի առաջին փորձը՝ Լիսաբոնում (տեսանյութ)
Այսօր Լիսաբոնում տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի առաջին մրցութային փորձը: «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը հրապարակել է փորձից մի քանի վայրկյան:
Սևակ Խանաղյանը ելույթ է ունենալու մայիսի 8-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ՝ 16-րդ համարի ներքո: Մյուս մրցութային օրերը նախատեսված են մայիսի 10-ին և 12-ին: