Արմեն Սարգսյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հանրապետության նախագահը շնորհավորել է Շոմբի Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա փորձառությունը թույլ կտա իր առաքելությունը լավագույնս իրականացնել Հայաստանում:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող գործունեությունն ու ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:
Շոմբի Շարփը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում: