Րաֆֆի Արտոն կատարել է Էլվիս Փրեսլիի երգն ու անցել կիսաեզրափակիչ (տեսանյութ)
16-ամյա ֆրանսահայ երաժիշտ Րաֆֆի Արտոն շարունակում է իր շքեղ ելույթները ֆրանսիական «Ձայնը» հեռուստանախագծում։
Նախագծի քառորդ եզրափակիչում Րաֆֆին կատարել է «Ռոք-ն-ռոլլի արքա» Էլվիս Փրեսլիի Can’t help falling in love երգը։
Ֆլորան Պանյայի սանը հանդիսատեսի քվեարկության արդյունքներով ու հենց իր երգուսույցի ընտրությամբ անցել է կիսաեզրափակիչ։