Քիմ Քարդաշյանը խոստովանել է՝ ինչու չէր ուզում նորածին դստերը Չիկագո անվանել (լուսանկարներ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հեռուստաշոուներից մեկի ժամանակ խոստովանել է, որ ի սկզբանե չէր ուզում երրորդ երեխային՝ հունվարին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած դստերը, Չիկագո անվանել:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ 37-ամյա հայուհին խոստովանել է, որ դստերն ուզում էր մեկ վանկանի անունով կոչել՝ Ջո: Քարդաշյանի խոսքով՝ իր մորական տատիկի անունը Մերի Ջո է, ու նա ցանկանում էր դստերը տատու պատվին անվանակոչել:
Նա հավելել է, որ ինքը դիտարկում էր նաև Գրեյս տարբերակը:
«Սկզբում Չիկագո անունն ինձ շփոթության մեջ գցեց, չեմ կարող ստել: Իրականում ինձ մեկ վանկանի անուններն են դուր գալիս», -ասել է Քարդաշյանը:
Նա պարզաբանել է, որ ամուսինը՝ Քանյե Ուեսթը, Չիկագոյից է, ու դա այն վայր է, որը մեծ ազդեցություն է ունեցել Ուեսթի կայացման վրա: