Սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի (տեսանյութ)
Համա և Հալեպ քաղաքների արվարձաններում տեղակայված սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի: Այդ մասին РИА Новости-ի ռազմական աղբյուրները:
Աղբյուրի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ զինապահեստը, որին հարված է հասցվել, գտնվում է Էն Նայրաբ օդանավակայանի և Էլ Մալիքիայի միջև: Համայի արվարարձանում գտնվող զինապահեստին հարվածից խոշոր հրդեհ է բռնկել: Directorate 4 Telegram-ալիքում, որը զբաղվում է Մերձավոր Արևելքի իրադրության մոնիթորինգով, ասված է, որ սիրիական բանակի 47-րդ բրիգադի բազային հարված են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերը: