Ճապոնիայի կառավարությունը գարնանային շքանշան է հանձնել Շառլ Ազնավուրին
Ճապոնիայի կառավարությունը գարնանային շքանշան է հանձնել Շառլ Ազնավուրին:
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատն տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է և, ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, արժանացել է Ծագող արևի շքանշանին:
Պարոն Ազնավուրը, ով նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»: