«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 02։35-ի սահմաններում Մասիս քաղաքի տարածքում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատարը։
Ընկերությունից հայտնում են, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Սիփանիկ, Նորամարգ և Սիս գյուղերի գազասպառողների գազամատակարարումը։
Վերը նշված համայնքների գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնման աշխատանքների ավարտից անմիջապես հետո։