Հրդեհ Մերձմոսկվայում. 2 երեխա մահացել է, 1-ը՝ հոսպիտալացվել
Մերձմոսկվայի Եգորևսկ քաղաքում հրդեհ է բռնկվել երկհարկանի շենքի բնակարանում, ինչի հետևանքով 2 երեխա է մահացել: Այս մասին հայտնում է Russia Today՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը:
«Ապրիլի 29-ին Եգորևսկ քաղաքի բնակարաններից մեկում, որը տեղակայված է երկհարկանի շենքի երկրորդ հարկում, երկու մանկահասակ երեխայի մարմին է հայտնաբերվել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ևս մեկ երեխա անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել:
Հաղորդվում է, որ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ երկու և ավելի մարդկանց մահվան պատճառ դառնալու մասին հոդվածով: