Եվ ես ուզում եմ ուղիղ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով՝ ամենայն վստահությամբ հայտարարել, որ այո՛, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը. Փաշինյան (ուղիղ)
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուզում է շատ հստակ պատասխանել «օդում կախված» մի հարցի:
«Եվ ես ուզում եմ ուղիղ, շատ հստակ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով՝ ամենայն վստահությամբ հայտարարել, որ այո՛, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի ժողովրդին։ Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ազատությունը»,- ասաց նա՝ Հանրապետության հրապարակում հավաքվածների հետ՝ վանկարկելով՝ «հաղ-թա-նակ»: