Մարզերից երևանցիներին բերել եմ բարևներ և խոստում, որ այնտեղի մարդիկ մայիսի 1-ին գալու են Երևան. Հայկ Մարության
Դերասան Հայկ Մարությանը ևս ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում: Իր ելույթում նա նշեց, որ երբ իրենք վերջին օրերին այցելեցին Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ապարան, ամբողջ աշխարհը համացանցով տեսավ, որ սա իրոք համահայկական, համահայաստանյան գործընթաց է: Նրա խոսքով՝ ինքը հաճախ է պտտվել Հայաստանի տարբեր մարզերով, եղել տարբեր բնակավայրերում, տեսել է, որ մարդիկ շատ տխուր են:
«Այս երկու օրվա ընթացքում ես տեսել եմ միայն ժպիտով, ուրախ, հավատով երջանիկ մարդկանց: Մարդիկ հասկացել են, որ սա պատմական այն պահն է, երբ մենք սկսում ենք շարժվել դեպի վերև»,- ասաց նա:
Հայկ Մարությանը նշեց, որ մարզերից ինքը երևանցիներին բերել է բարևներ և խոստում, որ այնտեղի մարդիկ մայիսի 1-ին գալու են Երևան:
«Մայիսի 1-ը դառնալու է մեր ազգի ուրախության և երջանկության օրը»,- ասաց նա՝ կոչ անելով վանկարկել «ազա՛տ, ուրա՛խ Հայաստան»: