Տեղի ունեցածը ոչ թե «թավշյա», այլ «ժպիտի» հեղափոխություն է. Արսինե Խանջյան (լուսանկար)
Կանադահայ աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանը ևս ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների առջև:
«Իմ շատ սիրելի հայ ժողովո՛ւրդ, իմ շատ սիրելի Հայաստանի քաղաքացինե՛ր, որտեղ որ եք, եթե միայն իմանաք, թե ինչ ապրումներ եմ ունեցալ այց երեք օրերին: Բայց մի բան ակնհայտ է, որ եթե Հայաստանում չլինեի, չէի կարող իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած Սփյուռքը հեղափոխության մասին իմացավ լուսանկարներից, բայց չտեսավ և չզգաց այն ուժը, որ կա ժողովրդի մեջ,- որ այո՛, կարելի է բան փոխել Հայաստանի մեջ, Հայաստանից դուրս հնարավոր չէր զգալ»:
Նա նշեց, որ հեղափոխությունը կատարել է ժողովուրդը՝ իր կամքով, փափագով, իր հույսով, որ մեր երկիրը, ապագա ունենա:
«Ասում էին, որ Հայաստանում բան չի փոխվում: Այո՛, Հայաստանի մեջ շատ բան է փոխվում»,- ասաց նա:
Աշխարհահռչակ դերասանուհու խոսքով՝ շատ են լսել, որ Հայաստանում տեղի ունեցածը ունի «թավշյա հեղափոխություն» անվանումը, բայց ըստ, նրա, տեղի ունեցածը ոչ թե «թավշյա», այլ «ժպիտի» հեղափոխություն է: