Դավիթ Սանասարյանն իր ելույթում երկու կարևոր հայտարարություն արեց
Շարժման աջակից Դավիթ Սանասարյանը ելույթի սկզբում ասաց, որ 2 կարևոր հայտարարություն ունի:
«Մեկը, որ սիրում եմ, ես ձեր ֆանատն եմ, այսպիսի ժողովուրդ աշխարհում չկա: Երկրորդը՝ միշտ հարցնում են՝ կոմունալները վճարե՞նք, թե ոչ։ Նախ ասեմ, որ գազի աշխատողը եկել էր մեր տուն՝ հոնքերը կիտած, ասել է՝ միացեք, թե չէ կանջատեմ: Դա ոչ թե կամակորություն էր՝ այդ չվճարելը, դա քաղաքացիական անհնազանդության դրսևորումներից մեկն էր»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Նա խնդրեց, որ մայիսի 1-ից հետո, երբ ԱԺ-ն վարչապետ կընտրի Նիկոլ Փաշինյանին, բոլորը մեկ մարդու նման վճարեն կոմունալ ծախսերը: