Կելնի՞ մե օրըմ, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծու՜ռ... Մեր մանկության տանգոն. փաստեր (տեսանյութ)
ՄշակույթՖիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին:
Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին:
Ալբերտ Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար:
Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ ուղղակի Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է:
Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում: