«System of a Down»-ի կիթառահարի նոր երգը նվիրված է Ցեղասպանությանը (տեսանյութ)
«System of a Down» ռոք խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը, ով պատրաստվում է հուլիսին նոր ալբոմի դուրս գալուն, ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ:
Ինչպես նշում է Asbarez-ը, Lives («Կյանքեր») կոչվող երգը նոր ալբոմի սինգլն է:
«Ես հայ եմ, ուստի՝ ցանկացա ինչ-որ բան անել հայ ժողովրդի համար: Երգն այն հպարտության մասին է, որը զգում ես՝ տեսնելով Ցեղասպանությունը վերապրած ժողովրդին: Այն միայն հայ ժողովրդի համար չէ: Այն նվիրված է ցանկացած մեկին, որի ժողովուրդը նման տանջանքի միջոց է անցել»,- «Rolling Stone»-ի հետ զրույցում ասել է Մալաքյանը: