Քիմ Քարդաշյանը բարկացած է արձագանքել քրոջ՝ Քլոեի զուգընկերոջ դավաճանության վերաբերյալ լուրերին (լուսանկարներ)
33-ամյա Քլոե Քարդաշյանը դստեր՝ Թրուի ծնունդից հետո նվազեցրել է սոցցանցերում իր ակտիվությունը. այդ ամենը, ինչպես հայտնի է, պայմանավորված է նրա անձնական դրամայով: Հայտնի է, որ ծննդաբերությունից առաջ տարածվեց նրա զուգընկերոջ դավաճանության մասին աղմկահարույց լուրը: Մամուլում քննարկվում էր 27-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմսոնի անհավատարմությունը իր հղի կնոջ նկատմամբ: Այդ մասին գրում է Spletnik.ru-ն:
Քլոեն և Տրիստանը չեն մեկնաբանում անձնական թեման, իսկ ահա Քիմ Քարդաշյանը որոշել է խախտել լռությունը:
«Խեղճ Քլոե: Ես նույնիսկ չգիտեմ ինչպես նկարագրել կատարվածը, որովհետև դա ուղղակի սարսափ է: Մենք իսկապես ցավում էինք նրա համար և մինչև հիմա անհանգստացած ենք:
Ես միշտ մի սկզբունք ունեմ. եթե պատմության մեջ խառնված է երեխա, աշխատում եմ հնարավորինս զուսպ լինել, խուսափել բացասականից, որովհետև կգա ժամանակ, որ Թրուն կկարդա դա: Այս ամենը շատ խճճված է»,- ասել է Քիմը: