Փաշինյանը իրեն սատարելու վերաբերյալ Ծառուկյանի որոշման մասին տեղեկացավ Սպիտակում. հրավառություն եղավ (ուղիղ)
Վանաձորում հանրահավաքն ու երթն ավարտվել են. շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ այս պահին վերադառնում է Երևան: Թեև արդեն մութ է, սակայն գրեթե բոլոր բնակավայրերում մարդիկ դուրս են եկել ավտոմայրուղի և դհոլ-զուռնայով կանգնեցնում են Փաշինյանի գլխավորած ավտոշարասյունը:
Լուրը, որ Գագիկ Ծառուկյանն իր թիմով սատարում է ժողովրդի թեկնածուին, Փաշինյանն ու ավտոերթի մասնակիցները տեղեկացան, երբ արդեն Սպիտակ քաղաքում էին, որտեղ հրավառություն տեղի ունեցավ:
Այս պահին ավտոերթը մտնում է Ապարանին, որտեղ ևս մեծ հրավառություն է: