Հարգում եմ մեր դաշնակցական գործընկերների որոշումը դուրս գալ կոալիցիայից. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը հարգում է ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշումը։
«Որպես մարդ, ում կուսակցության կողմից երկու անգամ վստահված է եղել ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համաձայնության հուշագրի ստորագրումը, հայտնում եմ, որ հարգում եմ մեր դաշնակցական գործընկերների որոշումը դուրս գալ կոալիցիայից:
Անհեռատեսական ու սխալ եմ համարում որևէ մեղադրանք այս կապակցությամբ: Խնդրում եմ բոլորին հարգել նաև այն աշխատանքը, որ հաջողվեց իրականացնել միասին, և ընդունել այն բացթողումներն ու խնդիրները, որոնք դեռ լուծման կարոտ են:
Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքական կյանքում երկու կուսակցությունների անելիքներն էլ դեռ շատ են»,-Facebook-յան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։