Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության և բոլոր պատգամավորների հետ. Փաշինյան
Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության և բոլոր պատգամավորների հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Իջևանում կայացած հանրահավաքում հայտարարել է «Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, իշխանությունների հետ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում. «Ես հաստատում եմ, որ պատրաստ ենք բանակցությունների, շահարգրռված ենք օր առաջ ավարտել այս խնդիրը: Եթե խնդիրներ կան ֆորմատի հետ կապված, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել խորհրդարանական ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ միաժամանակ: Այսինքն պատրաստ ենք հանդիպել նրանց մի սենյակում և քննարկել ստեղծված իրավիճակը, առաջարկել մեր լուծումները, լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել բոլոր պատգամավորների հետ, միաժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք բանակցել նաև մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով»,-հայտարարեց Փաշինյանը: