Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է իր քույր Քլոեի սիրելիի դավաճանության սկանդալը
33-ամյա Քլոե Քարդաշյանը դստեր՝ Թրուի ծննդից հետո պակասեցրել է իր ակտիվությունը սոցկայքերում‚ այս ամենը տեղի է ունեցել‚ ինչպես հայտնի է‚ անձնական դրամայի ֆոնին: Հեռուստաաստղի ծննդաբերության նախօրեին նրա սիրելիի անվան հետ կապվող մեծ սկանդալ բացահայտվեց: Հիշեցնենք‚ որ մամուլում քննարկում էին 27-ամյա բասկետբոլիստ Տրիստան Տոմսոնի հավատարմության հարցը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Քլոեն և Տրիստանը չեն մեկնաբանում անձնական թեման‚ իսկ ահա Քիմ Քարդաշյանը որոշել է խախտել լռությունը: Էլեն Դեջեներեսի շոուում Քիմն իր կարծիքով է կիսվել քրոջ խնդրի վերաբերյալ:
«Խեղճ Քլոե: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչպես բնութագրել տեղի ունեցածը‚ որովհետև դա ուղղակի սարսափելի է: Մենք իսկապես անհանգստանում էինք նրա համար և մինչև հիմա անհանգստանում ենք: Ես մի կանոնի էի հետևում: Երբ պատմության մեջ երեխա կա ներգրավված‚ փորձում եմ շատ կոռեկտ լինել‚ խուսափել բացասականից‚ որովհետև Տրուն մի օր կկարդա դա: Ամեն ինչ շատ խառն է»‚- նշել է նա: