Ֆրանսիայի առաջին տիկինը մանրամասներ է պատմել Մելանյա Թրամփի կյանքից և գնահատել հումորի զգացումը
Ֆրանսիայի առաջին տիկինը «Le Monde»-ի հետ հարցազրույցում պատմել է‚ որ ամերիկացին նախագահի կինը կյանքում ընդհանրապես նման չէ այն խիստ մարդուն‚ ինչպես ներկայանում է հանրությանը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մակրոնը նշել է‚ որ հանդիպումների ժամանակ Մելանյա Թրամփը «իսկապես ուրախ էր»:
«Մենք նույն հումորի զգացումն ունենք: Մենք միասին շատ ծիծացեղինք»‚- նշել է Բրիջիտ Մակրոնը:
Բրիջիտ Մակրոնը նշել է‚ որ անվտանգության նկատառումներով ԱՄՆ առաջին տիկինը շատ սահմանափակ է իր գործողություններում:
«Նա նույնիսկ չի կարող պատուհան բացել Սպիտակ տանը: Նա չի կարող դուրս գալ այնտեղից: Նա ավելի սահմանափակ է‚ քան ես: Ես ամեն օր զբոսնում եմ Փարիզում»‚- նշել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ Մելանյան շատ նուրբ‚ հրաշալի‚ խելացի և շատ բաց է եղել‚ սակայն այն պատճառով‚ որ նրա ցանկացած գործողությունը մեկնաբանվում է‚ նա ստիպված է լինում աշխատել իր զգացմունքները թաքցնելու վրա: