Մոսկվայում վաճառել են ամենաթանկարժեք «Maserati Levante»-ն (լուսանկարներ)
Մոսկվայում վաճառվել է վաճառքի պատմության մեջ ամենաթանկարժեք «Maserati Levante»-ն: Այն ավելի քան 11.5 միլիոն ռուբլի է արժեցել‚ երբ սովորական «Maserati»-ն արժե վեց միլիոն ռուբլի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Այսպիսի գինը պայմանավորված է ունիկալ հատկություններով: Սրահի ինտերիերը բնական կաշվից է‚ պատված է նաև մետաքսե կտորներով:
2018 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Մոսկվայի շրջանում վաճառվել է 29 նոր «Maserati» ավտոմեքենա: Այս մասին հաղորդել է «Ավտոստատ» վերլուծական գործակալությունը: