Քիմ Քարդաշյանին մեղադրել են գողության մեջ (լուսանկար)
Քիմ Քարդաշյանին մեղարդել են իր նոր օծանելիքի սրվակի ձևավորումը ֆրանսիացի ոճաբան Ժան Պոլ Գոտիեից գողանալու մեջ: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
1993 թվականին Գոտիեն թողարկել է Classique բույրը, որի սրվակը կնոջ մարմնի ձև ուներ և երկրպագուները նույնացրել են այն Քարդաշյանի օծանելիքի դիզայնին:
Does Kim Kardashian think she’s orignal because the whole body mold perfume bottle is a rip off of Jean Paul Gaultier’s perfumes pic.twitter.com/kLgyUqVDuY
— Chloé (@chloeeehhh) 25 апреля 2018 г.
Twitter-ի օգտատերերը քննադատել են Քիմին:
«Միայն ի՞նձ է թվում, որ Քիմ Քարդաշյանի Body սրվակը փոքր-ինչ նման է Ժան Պոլ Գոտիեի Classique-ին»,- գրել են նրանք:
Ի պատասխան քննադատությունների Քիմը ասել է, որ սրվակի դիզայնը անկրկնելի է, իսկ այն ստեղծելու գործում իրեն օգնել է իտալացի նկարչուհի Վանեսա Բիքրոֆթը: