Այսօր և այսուհետ չկա այլևս Գյումրի, Վանաձոր և այլն. կա միայն հայ ժողովուրդ. Հայկ Մարության (տեսանյութ)
Գյումրիում տեղի ունեցող հանրահավաքին ելույթ ունեցավ նաև դերասան Հայկ Մարությանը: Նա իր ելույթում ասաց, որ այսօր և այսուհետ չկա այլևս Գյումրի, Վանաձոր և այլն, այլ կա միայն հայ ժողովուրդ և այսօր այդ հայ ժողովուրդը Գյումրիում է:
«Ապրիլի 23-ին ամբողջ հայ ժողովուրդը` հայաստանիցները և սփյուռքը տարան անհավանական և աննախադեպ հաղթանակ, բայց որպեսզի այդ հաղթանակը լինի վերջնական մենք ունենք անելու ևս մեկ քայլ, մենք պետք է անենք ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ, իսկ դրա համար մենք պետք է որպես երկրի ղեկավար ունենանք մեր ժողովրդավարական թեկնածուն»,-ասաց նա և բազմությունը վանկարկեց Նիկոլ Փաշինյանի անունը:
«Ամբողջ հայ ժողովրդի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և միայն իրեն մենք կվստահենք, որ տանի Հայաստանը դեպի ազատ և արդար ընտրություններ, դրա համար մենք պետք է մնանք այսքան ուժեղ, որքան այսօր ենք և պետք է ուժեղանանք վաղը, մյուս օրը և մինչև ամսի 1-ը:
Իսկ երբ ունենանք ազատ և արդար ընտրություններ, այդ ժամանակ կունենանք ազատ և անկախ Հայաստան»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս շաժումը աշխարհի ամենախաղաղ շարժումն է և կոչ արեց բոլորին բարձրացնել ձեռքերը: