Մոսկվայում ահաբեկչությունների շարք է կանխվել
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չորս անդամի, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում Մոսկայում: Այդ մասին հայտնում է գերատեսչության հատուկ ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ խումբը ժամանել է Նովի Ուրենգոյ քաղաքից և Մոսկվայի մարզում մի շարք ահաբեկչությունների իրականացում էր նախատեսում»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:
Գերատեսչությունում հայտարարել են, որ «ծայրահեղականները համակարգվել են Սիրիայից՝ Telegram հաղորդակցային հավելվածի միջոցով»:
Անվտանգության դաշնային ծառայությունը Նովի Ուրենգոյում պրոֆիլակտիկ հատուկ գործողություն է իրականացրել: Ձերբակալվել է քսան մարդ, իրականացվել է 17 խուզարկություն, որոնց ընթացքում հայտնաբերվել են ԻՊ-ի քարոզչական նյութեր: