Մենք ուլտիմատումների, պարտադրանքների չենք գնալու և նման ֆորմատով չենք գնալու բանակցելու. Վահրամ Բաղդասարյան
Բանակցությունները պետք է լինեն առանց լրատվամիջոցների, ինչպես բանակցեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է բանակցելու:
Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Բանակցությունները պետք է լինեն առանց լրատվամիջոցների, ինչպես բանակցեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը: ՀՀ նախագահին մենք կոչ ենք արել, որ քաղաքական կոնսուլտացիաներ կազմակերպվեն: Մենք բաց ենք բանակցություններում և ցանկացած օրակարգային հարց պատրաստ ենք քննարկել, բայց մենք ուլտիմատումների, պարտադրանքների չենք գնալու և նման ֆորմատով մենք չենք գնալու բանակցելու»,-ասաց Բաղդասարյանը:
«Ազատության» հարցին, թե այժմ ի՞նչ է լինելու, Փաշինյանն իր աջակիցներին կոչ է արել հեղեղել փողոցները, , Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով, եթե դա է իր սահմանադրական ճանապարհը, թող ինքը վարվի այդպես»: