Երևանում կայացել է ռուս պատգամավորների և Արա Բաբլոյանի հանդիպումը
ՌԴ Պետդումայի պատգամավորների և Դաշնության խորհրդի անդամների խումբը Երևանում հանդիպում է անցկացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով` ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք հանդիպել ենք խորհրդարանի ղեկավարի հետ: Քննարկել ենք, որ պատգամավորների, ՌԴ Դաշնության խորհրդի անդամների խումբը նախաձեռնել է ուղևորությունն այն նպատակով, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին, հանդիպի ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր խմբակցությունների հետ: Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում մեր դրդապատճառներն առավել քան պարզ են»,- ասել է նա: