Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին գրում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Քննարկվել են երկկողմանի հարաբերությունների զարգացման ակտուալ հարցերը: Նախարարներն առանձին քննարկել են V Կասպիական գագաթաժողովի անցկացման պատրաստությունների և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման հարցը: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ հարցեր: