Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում քաղաքը պատշաճ տեսքի բերել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում քաղաքը պատշաճ տեսքի բերել: «Հարգելի ավագանու անդամներ: Դուք գիտեք, որ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող ցույցերի, երթերի և քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ վնասվել է Երևան համայնքի գույքը: Ես հանձնարարել եմ վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակահատվածում վերականգնել այդ վնասված գույքը, որպեսզի Երևան քաղաքն իր բնական հունով սկսի ընդունել թե հյուրերին և թե երևանցիներին՝ որպես բարեկարգ քաղաք»,-ասաց նա: