Ավարտվեց Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը. «Ելք» խմբակցությունը բոյկոտել է նիստը
Ավարտվեց Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը։Այսօր` ապրիլի 27-ին, օրակարգային 6 հարցերն ընդունվեցին 46 կողմ և 3 դեմ ձայներով։
Նշենք, որ ավագանու «Ելք» խմբակցությունը չէր ներկայացել այսօրվա նիստին:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այսօր օրակարգային հարցերի բոլոր քննարկումներին իրենց ելույթներում խոսում էին ներքաղաքական խնդիրների մասին`մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Քաղաքապետը մերթընդմերթ նրանց ընդհատում էր` խնդրելով խոսել օրակարգի հարցերի վերաբերյալ, նույնիսկ հեգնեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին` ասելով, որ եթե այլ հարթակներում ձեզ խոսելու իրավունք չեն տալիս, կարող է օգտվել իր խոսելու իրավունքից: