Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երեկ անհապաղ հոսպիտալացվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Այժմ նա գիտակցության է եկել: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով բժշկական շրջանակների իր աղբուրին:
Հաղորդվում է‚ որ արտիստի վիճակը կայուն է: «Արմեն Բորիսովիչն այժմ դուրս է եկել կոմայից‚ արտիստի վիճակը գնահատվում է կայուն: Վաղը նրան կտեղափոխեն մայրաքաղաքի ամենալավ կլինիկաներից մեկը»‚- ասել է աղբյուրը՝ նշելով‚ որ Ջիգարխանյանի ախտորոշումն այս պահին դեռևս որոշված չէ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ Ջիգարխանյանն անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց կոմայի վիճակում՝ սրտի ինֆարկտով: