Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։
Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին», - գրել է նա։