Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ապրիլի 26-ին շտապ տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և գտնվում է կոմայի մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Արմեն Բորիսովիչը ինֆարկտով շտապ տեղափոխվել է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը: Նա գտնվում է կոմայի մեջ ու միացված է թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքին»,- հայտնել է գործակալության աղբյուրը՝ չճշգրտելով, թե որ բժշկական հաստատություն է տեղափոխվել դերասանը: