Թուրքիան մտադիր է ՀՕՊ համակարգ գնել ոչ Ռուսաստանից (լուսանկարներ)
Թուրքիան համաձայնել է համագործակցել Իտալիայի և Ֆրանսիայի հետ` նրանցից հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցով: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ապրիլի 26-ին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Սթոլթենբերգն ասել է, որ խոսքը SAMP/ T հակահրթիռային համակարգերի մասին է: Բացի այդ, Անկարան ԱՄՆ-ի հետ քննարկում է նմանօրինակ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցում կազմակերպության անդամ պետությունները պետք է անկախ լինեն: Այնուամենայնիվ, ըստ նրա, ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում նման հարցերը մտահոգիչ են: